Ֆրանսիական օդուժը եռապատկել է ԻՊ-ի ուղղությամբ ավիահարվածների թիվը Մոսուլում

22:40 • 03.11.16

Ֆրանսիական ռազմական օդուժը` ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կոլաիցիայի կազմում, եռապատկել է իրաքյան Մոսուլում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ուղղությամբ հասցվող ավիահարվածների թիվը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Ֆրանսիայի բանակի կցորդի հայտարարությունը, ֆրանսիական ուժերի ակտիվացումը պայմանավորված է Մոսուլը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրելու շրջանակներում երկրի ակտիվ մասնակցությամբ:

Իրաքյան քաղաքի ազատագրման գործողություններն իրաքյան բանակը և քրդական զորամիավորումները` միջազգային կոալիցիայի աջակցությամբ, սկսել են հոկտեմբերի 17-ին: Նախօրեին հաղորդվում էր, որ իրաքցի զինվորականները մտել են Մոսուլ, իսկ իսլամիստները փախչում են դեպի Սիրիա: