Օլեգ Պոպովը ցանկացել է հուղարկավորվել ծաղրածուի հանդերձանքով
Ծաղրածու Օլեգ Պոպովը ցանկանում էր, որ իրեն հողի հանձնեն ծաղրածուի հանդերձանքով. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օլեգ Կոնստանտինովիչի այրին հայտնել է դերասաններին, որ Օլեգ Պոպովը ցանկանում էր հողին հանձնվել ծաղրածուի հանդերձանքով»,- հայտարարել է լարախաղացների ղեկավար Ֆատիկմա Գաջիկուրբանովան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պոպովին հողին կհանձնեն Գերմանիայում՝ դստեր խնդրանքով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնի Ռոստով քաղաքում 86 տարեկանում մահացել է Խորհրդային միության ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը:
«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Իվանովը նշել է, որ սիրված արտիստը հանկարծամահ է եղել:
«Նա իրեն լավ էր զգում, երեկոյան նստած հեռուստացույց էր դիտում, և հանկարծ դա տեղի ունեցավ»,- մեկնաբանել է Իվանովը:










