Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է 35-ամյա կնոջն ու նրա 4-ամյա դստերը

15:47 • 03.11.16

Ռուսաստանի Օրսկ քաղաքում ադրբեջանցին կտրել է 35-ամյա կնոջ և նրա 4-ամյա դստեր կոկորդը: Ինչպես հայտնում է orsk.ru կայքը, նոյեմբերի 2-ի երեկոյան Օրսկում գտնվող բնակարաններից մեկում տարեց կինը, զբոսանքից վերադառնալով, հայտնաբերել է 1981 թվականին ծնված դստեր և 4 տարեկան թոռան մարմինները։


Ոստիկանները որոնում են սպանության համար կասկածվող 1984 թվականին ծնված Ռաուֆ Գարդաշովին:


Նախնական վարկածով՝ տղամարդն ապրել է սպանված կնոջ հետ:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:


Կայքի տվյալներով՝ սպանված կինը 2 դուստր ուներ:


Ինչպես հայտնի է դարձել կայքին սեփական վստահելի աղբյուրներից, դիտարկվում է նաև վարկածն այն մասին, որ կասկածյալը կարող է ինքնասպանություն գործած լինել:


Հաղորդվում է, որ ողբերգության նախօրեին կասկածյալը ծանուցում է ստացել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունից՝ երկիրը լքելու հրահանգով: