Ի՞նչ վիճակում են երևանյան վերելակները, որոնք նաև դժբախտ պատահարների պատճառ են դառնում

13:22 • 03.11.16

Վերջին տարիներին անսարք վերելակների պատճառով Երևանում դժբախտ պատահարները հաճախակի են դարձել։ Վերջին 4 տարիների ընթացքում վերելակների անսարքության պատճառով տեղի է ունեցել 6 դժբախտ դեպք, որոնց հետևանքով մահացել է 5, վիրավորվել՝ 4 մարդ։

Tert.am-ը շրջայց է կատարել Երևանի 16-րդ թաղամասի բարձրահարկ շենքերում և զրուցել բնակիչների հետ, որոնք նշում են՝ վերելակների միայն արտաքին վերանորոգումը դեռ չի երաշխավորում իրենց անվտանգությունը:

Ըստ ԱԻՆ-ի հրապարակած վերջին տվյալների՝ Երևանում շահագործվող վերելակներից արտադրական վտանգավոր օբյեկտների ցուցակում գրանցված է 4573 վերելակ, որոնցից 2016 թվականի ընթացքում տեխնիկական անվտանգության փորձաքննության են ենթարկվել 1987-ը, դրանցից 27-ին տրվել է բացասական եզրակացություն։

Ինչպես քաղաքապետարանից են տեղեկացնում. վերելակների սպասարկման և վերանորոգման աշխատանքները կատարվում են համատիրությունների կողմից, չնայած դրան, քաղաքապետարանը իր արտաբյուջետային հաշիվներից պարբերաբար գումարներ է տրամադրում վերելակների սպասարկման համար, ինչպես քաղաքապետարանից են նշում՝ որպես բարի կամքի դրսևորում:

Օրերս էլ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ  մայրաքաղաքի իշխանությունները բանակցում են մի շարք ներդրողներ հետ, որոնք ուզում են ստանձնել վերելակային պարկի թարմացումը:

Մանրամասները՝ տեսանյութում։