Հալեպի ազգային հայկական վարժարաններն այսօր չեն գործի՝ անվտանգության նկատառումներով

13:50 • 04.11.16

Հալեպում այսօր չեն գործի Կրթասիրաց Սարգիս Չեմբերջյանի անվան երկրորդական և այլ ազգային հայկական վարժարանները, գրում է «Գանձասարը»:


Վարժարանների տնօրինությունն այս որոշումը կայացրել է՝ աշակերտների անվտանգության նկատառումներից ելնելով: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերի հրթիռակոծության հետևանքով մահացել էր 11 հայ, ավելի ուշ` հոկտեմբերի 4-ի հրթիռակոծության ժամանակ մահացան ևս 3 հայեր: