Հալեպում 10 ժամ տևողությամբ «մարդասիրական դադար» է սկսվել
Ռուսաստանի և Սիրիայի զորքերը խոստացել են ուրբաթ 10 ժամով դադարեցնել Հալեպի ռմբակոծումները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարտերում, այսպես կոչված, «մարդասիրական դադարը» ռուսական իշխանությունների նախաձեռնած երկրորդ դադարն է Հալեպում: Ինչպես ավելի վաղ հայտարարել են Մոսկվայում, դադարը սիրիացի ապստամբների համար քաղաքի արևելյան մասից հեռանալու վերջին հնարավորությունն է:
Ապստամբներն ավելի վաղ մերժել են Ռուսաստանի առաջարկը:
Ռուսաստանի կողմից հայտարարված նախորդ «մարդասիրական դադարը» գործել է հոկտեմբերին՝ երեք օր, բայց այդ ժամանակ գրեթե ոչ ոք չի կարողացել լքել քաղաքը, իսկ անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով ՄԱԿ-ը ստիպված է եղել հրաժարվել վիրավորների տարհանումից:










