Հալեպում ռմբակոծության ժամանակ ռուս զինծառայողներ են վիրավորվել

18:31 • 04.11.16

Հալեպում բացված հումանիտար միջանցքում գրոհայինների բացած կրակահերթի հետևանքով Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի երկու ռուս զինծառայող է վիրավորվել:

«Զինծառայողներին օպերատիվ կերպով տարհանել են դեպի քաղաքի անվտանգ շրջան, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - Gazeta.ru-ի փոխանցմամբ` հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գրոհայինները ռմբակոծության են ենթարկել սիրիական Հելեպ քաղաքի Կաստելլո ճանապարհին գտնվող անցակետը:

Հիշեցնենք, որ հերթական հումանիտար դադարը Հալեպում սահմանվել է նոյեմբերի 4-ի առավոտյան` 09:00-ին և կավարտվի 19:00-ին տեղի ժամանակով: Հումանիտար դադարի ընթացքում կբացվեն բոլոր հումանիտար միջանցքները ինչպես գրոհայինների, այնպես էլ խաղաղ բնակիչների համար: