Երևանում գրպանահատ է բերման ենթարկվել
Նոյեմբերի 3-ին, ժամը 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 39 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեղամ Վ.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը քաղաքացին թիվ 46 երթուղու միկրոավտոբուսում 1968 թ. ծնված Ռուզաննա Մ.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:










