«Ալ-Քաիդան» կարող է ահաբեկչություններ իրականացնել ԱՄՆ 3 նահանգներում ընտրությունների նախօրեին. ԶԼՄ-ներ
«Ալ-Քաիդա» ծայրահեղական ցանցը կարող է ահաբեկչությունների շարք իրականացնել նոյեմբերի 7-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախորդ օրը երկրի երեք նահանգներում, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրներով՝ հետախուզությունը նախազգուշացրել է հակաահաբեկչական ծառայություններին «Ալ-Քաիդա»-ի կողմից երկուշաբթի Վիրջինիայում, Նյու Յորքում և Տեխասում նախապատրաստվող ահաբեկչությունների շարքի մասին: Հեռուստաալիքը չի նշել, սակայն, հնարավոր հարձակումների հստակ վայրերը:
Ընդգծվում է, որ ամերիկյան իշխանությունները լրջորեն են վերաբերվում սպառնալիքին, սակայն հետախուզությունը դեռ վերլուծում և ստուգում է սպառնալիքի հավաստիությունը:










