Թուրքիան արգելափակում է «Ինջիրլիք» բազայում Գերմանիայի կողմից իրականացվելիք շինաշխատանքները. Die Welt

13:03 • 04.11.16

Թուրքիայի իշխանությունները թույլտվություն չեն տրամադրում «Ինջիրլիք» ավիաբազայում, որտեղ տեղակայված է բունդեսվերի առաքելությունը, Գերմանիայի շինարարական նախագծերի իրականացման համար, հայտնում է Die Welt թերթը:


Գերմանիան մտադիր էր 58 միլիոն եվրո ներդնել թուրքական ավիաբազայում իր առաքելության աջակցման համար: Բյուջեն ներառում է գերմանական բազմաթիրախանի Tornado կործանիչների համար օդանավակայանի կառուցում, ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծում և այլ նպատակներ:


Ինչպես հետևում է «Կանաչների» կուսակցության ներկայացուցչի հարցմանը Գերմանիայի կառավարության պատասխանից, այսպես կոչված, «ենթակառուցվածքային արձանագրությունը» դեռևս ստորագրված չէ, քանի որ «թուրքական կողմը ներքին գործընթացներ է իրականացնում վերջնական հաստատման համար»: Աշխատանքը պետք է սկսվեր 2016 թվականի կեսին:


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին գերմանական խորհրդարանի ընդունած բանաձևը բուռն արձագանք էր առաջացրել Անկարայում և դարձել էր Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության պատճառ: Մասնավորապես՝ Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Բեռլինից, այնուհետև թույլ չէր տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում բունդեսվերի զինվորներին: