Լաս Վեգասում էլեկտրականության անջատման պատճառով հյուրանոցից տարհանվել է մոտ 3.000 մարդ (լուսանկարներ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում հյուրանոցից մի քանի հազար մարդ է տարհանվել էլեկտրականության անջատման հետևանքով:
Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, Paris հյուրանոց-խաղատանը հինգշաբթի առավոտյան ամբողջությամբ անջատվել է էլեկտրականությունը:
Ենթադրում է, որ միջադեպի պատճառ են դարձել շենքի նկուղում աշխատանքները, որոնց ընթացքում մալուխ է վնասվել:
Ընդհանուր առմամբ, հյուրանոցից տարհանվել է մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ անձնակազմը:
Տուժածների մասին չի հաղորդվում: Ավելի քան 10 մարդ մնացել է վերելակներում արգելափակված, որտեղից նրանց դուրս են բերել փրկարարները:
























