Փարիզում տարհանվել է փախստականների վթարային ճամբարը

18:00 • 04.11.16

Փարիզում ամբողջությամբ տարհանվել է մետրոյի «Ստալինգրադ» կայարանի մոտակայքում գտնվող փախստականների վթարային ճամբարը, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով Le Monde-ին:

Նշվում է, որ ճամբարում բնակվել է մոտ 3,8 հազար միգրանտ: Տարհանումը սկսվել է առավոտյան և ավարտվել մի քանի ժամվա ընթացքում:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործողություններում ներգրավված է եղել 600 ոստիկան և 250 կամավոր, իսկ 82 ավտոբուս փախստականներին տեղափոխել է միգրանտների ընդունման մասնագիտացված կենտրոններ:

РИА Новости-ն նշում է, որ ավելի վաղ իշխանություններն արդեն փորձել են փակել ճամբարը: Վերջին անգամ ճամբարի հարկադրված տարհանումը տեղի է ունեցել սեպտեմբերի կեսին, երբ տարհանվել է մոտ 1,4 հազար մարդ: