Պուերտո Ռիկոյում առգրավել են կղզու պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը

10:59 • 04.11.16

ԱՄՆ իրավապահ մարմինները Պուերտո Ռիկոյում առգրավել են 1,78 տոննա կոկաին, հայտնում է Fox News Latino-ն:


Դա թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է, որ երբևէ առգրավվել է կղզու տարածքում: ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանության տվյալներով՝ խոշոր խմբաքանակներ աշխատակիցներն առգրավել են կղզու մոտ գտնվող նավերի վրա, բայց ոչ հենց կղզու տարածքում: Թմրանյութի ընդհանուր արժեքը գնահատվում է 45 միլիոն դոլար:


Թմրանյութերի առգրավման գործողությունն անցկացվել է Սան Խուան քաղաքի մոտ գտնվող կասկածյալներից մեկի տանը: Ձերբակալվել է յոթ մարդ, նրանք բոլորը դոմինիկացիներ են:


Առգրավվել է նաև 30 հազար դոլար և հրազեն: