ԱՄՆ-ում սկյուռը հարձակվել է ծերանոցի բնակիչների վրա. 3 մարդ հոսպիտալացվել է

19:48 • 04.11.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ագրեսիվ սկյուռը հարձակվել է տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների վրա:

Ինչպես հայտնում է The Metro-ն, խնամքի կենտրոնի տուժած բնակիչները դիմել են 911 ծառայության` հայտնելով, որ սկյուռը հարձակվում է մարդկանց վրա:

Սկզբում կենդանին հարձակվել է տղամարդու դեմքի վրա, որին հաջողվել է մի կողմ նետել կենդանուն, սակայն այն ևս մի քանի հոգու վրա է հարձակվել:

Տուժածներից 3-ը տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն արդեն դուրս են գրվել:

Իսկ սկյուռը փախել է մինչև փրկարարների ժամանումը:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ սկյուռը խոչընդոտել է Օհայո նահանգում նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկության անցկացումը: