Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը

13:28 • 05.11.16

Արտակարգ իրավիճակներին նախարարություն նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Reno» մակնիշի 25 ՕՕ 820 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրանցքի մեջ:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից: