Թրամփին բռնաբարության համար մեղադրած կինը հետ է կանչել հայցը

14:42 • 05.11.16

Ջեյն Դոու կեղծանունով ամերիկուհին, որը հայտարարել էր, թե Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը բռնաբարել է իրեն, երբ նա 13 տարեկան է եղել, դատարանից հետ է կանչել քաղաքական գործչի դեմ ներկայացրած հայցը: Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով կնոջ փաստաբանի հայտարարությունը:


«Ջեյն Դոուն խնդրել է մեզ հետ կանչել Թրամփի և Էփշտեյնի (միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյն, ում ամերիկուհին անվանել է հանցագործության հանցակից) դեմ հայցը: Նրա համար այս շաբաթը ծանր է եղել: Ցանկանում ենք նրան, որ ամեն ինչ լավ լինի»,- գրել է փաստաբանը Twitter-ի իր էջում:


Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրել է Ջեյն Դոուի հասցեին ստացվող «բազմաթիվ սպառնալիքների» մասին: Փաստաբանի խոսքով՝ կինը վախի մեջ է ապրում: