Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողության ժամանակ թուրք զինծառայող է սպանվել, 2-ը՝ վիրավորվել
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ժամանակ ահաբեկիչների բացած կրակի հետևանքով թուրք զինծառայող է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին ասվում է թուրքան բանակի գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
Նշենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:










