Խորհրդային ժամանակաշրջանի իդեալներն արդիական են նաև այսօր. Լուկաշենկո
Բելառուսի նախագահը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Հոկտեմբերյան հեղափոխության օրվա կապակցությամբ, հայտնում է «ԲելՏա»-ն:
«Հասանելի սոցիալական բարիքները, խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված հավասարության, խաղաղության, միջազգային համաձայնության իդեալներն արդիական են նաև այսօր»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ երկրի ղեկավարությունը հպարտանում է խորհրդային ժամանակների սխրագործություններով և հայտնագործություններով և ձգտում է պահպանել ու բազմապատկել «մեզ մնացած լավագույն բաները»:










