ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց ԼՂՀ խորհրդարանականների հետ

13:01 • 05.11.16

Լեռնային Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, Աշոտ Ղուլյանը նշեց, թե հանդիպումն ամենևին օրակարգային չէ, նպատակն է քննարկել ԼՂՀ-ՀՀ բարձր մակարդակի հարաբերությունների էլ ավելի ամրապնդելու և փոխադարձ կապերը խորացնելու քայլերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումն ու ավելացրեց, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները ՀՀ-ի և Արցախի տնտեսությունների զարգացման անվտանգության բարձրացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացում մյուս բոլոր երկուստեք հետաքրքրվող հարցերը քննարկվեցին դռնփակ: