Բեռլինն առաջարկում է Միջերկրական ծովում փրկված փախստականներին հետ ուղարկել Աֆրիկա
Գերմանիայի իրավապահ մարմիններն առաջարկել են Միջերկրական ծովում փրկված լիբիացի փախստականներին ետ Աֆրիկա: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին գերմանական գերատեսչությունը հայտարարել է նոյեմբերի 6-ին:
«Եվրոպայի ափերին հասնելու հեռանկարի բացակայությունը կարող է ստիպել ներգաղթյալներին զերծ մնալ վտանգավոր ճամփորդությունից, որը լի է կյանքի համար վտանգներով և լուրջ ֆինանսական կորուստներով», - հայտնել է Գերմանիայի ՆԳՆ-ից:
Գերատեսչության առաջարկի համաձայն` Լիբիայի ծովով ճանապարհորդող ներգաղթյալներին կտեղափոխեն այլ հյուսիսաֆրիկյան երկրներ, մասնավորապես` Եգիպտոս և Թունիս: Այնտեղ նրանք կկարողանան հայտադիմում ներկայացնել Եվրոպայում ապաստան ստանալու համար և դրական պատասխանի դեպքում անվտանգ կտեղափոխվեն եվրոպական մայրցամաք:
Աղբյուրի հաղորդմամբ` նմանօրինակ մեթոդ գործարկում է Ավստրալիան, որը կարողացել է հասնել անօրինական ներգաղթյալների թվի զգալի կրճատմանը:










