WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի գաղտնի նամակագրության հերթական մասը
WikiLeaks կայքը կիրակի հրապարակել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 32-րդ մասը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ առաջին մասը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին: Յուրաքանչյուր հրապարակման ժամանակ կայքի ղեկավարությունը մի քանի հազար նամակ է բացահայտում: Ներկա պահին համացանցում հասանելի է ավելի քան 52 000 նամակ: Նախորդ մասի հրապարակումը տեղի էր ունեցել շաբաթ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին կայքի հրապարակած նամակների մեջ տեղ էր գտել նաև Քլինթոնի խորհրդականին և աշխատակազմի մյուս անդամներին ուղղված նամակը Հայոց ցեղասպանության մասին, որում քննարկվում էր դեմոկրատ գործչի դիրքորոշումը` որպես սենատոր, թեկնածու և պետքարտուղար:










