Դոնբասում իրավիճակի կտրուկ լարում է արձանագրվել

13:56 • 06.11.16

Ուկրաինայի Դոնբասի շրջանում կտրուկ լարվել է իրավիճակը. այս մասին գրում է ուկրանական segodnya.ru կայքը: 

Նշվում է, որ Դոնբասում ուկրաինական ԶՈՒ-ի միավորումներըը Մարիուպոլի մոտակայքում հրետակոծության են ենթարկվել 120 մմ և 152 մմ տրամաչափի ականանետերից և թնդանոթներից:

Ուկրաինական կայքի փոխանցմամբ՝ վերջին օրերի ընթացքում Դոնբասի ապստամբ ուժերը ուկրաինական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել շուրջ 47 անգամ, խախտելով հրադադարի ռեժիմը 24 անգամ: