Ավտովթարից 5 օր անց «Մերսեդես»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

12:31 • 07.11.16

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել Բերդ-Վերին Կարմիր Աղբյուր ճանապարհի 1-ին կմ-ում 1981 թ. ծնված Վահագն Մկրտչյանի վարած «Մերսեդես» ավտոմեքենան «ԳԱԶ-33081» ավտոմեքենաի բախվելու և Վ. Մկրտչյանին մարմնական վնասվածքներով հոսպիտալ տեղափոխելու մասին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 5-ին, ժամը 16.50-ին, հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ Վ. Մկրտչյանը մահացել է:

Քննությունը շարունայկվում է: