Ֆրանսիայում Samsung Galaxy J5 սմարթֆոն է պայթել
Ֆրանսիայի բնակչուհի Լամիա Բուիրդանը պատմել է, որ իր Samsung Galaxy J5 սմարթֆոնն ինքնահրկիզվել ու պայթել է:
Կինը հայտնել է, որ սմարթֆոնի հրկիզվելուց առաջ այն եղել է իր 4 տարեկան որդու մոտ: Երբ նա վերցրել է սմարթֆոնը, այն ուռել է ու դրանից սկսել է ծուխ բարձրանալ:
«Երբ տեսա ծուխը, խուճապի մատնվեցի, ինչից հետո նետեցի սմարթֆոնը»,- պատմել է կինը Assoсiated Press-ին:
Նա պատմել է, որ դրանից հետո սմարթֆոնը հրկիզվել ու պայթել է: Այժմ նա պատրաստվում է դատի տալ Samsung-ին:










