Շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 6 ավտոմեքենա. Shamshyan.com

12:19 • 07.11.16

Նոյեմբերի 7-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel Vectra մակնիշի մակնիշի 34 RM 938 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի, Opel Vectra մակնիշի 35 ՍT 503 համարանիշի, Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի, BMW X5 մակնիշի 70 DQ 001 համարանիշի, Opel Astra մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է։ Տուժածներից մեկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։