Քլինթոնի օգտին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 44 տոկոսը, Թրամփի օգտին՝ 41 տոկոսը. հարցում
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը 3 տոկոսով առաջ է անցնում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփից: Այդ մասին վկայում են ընտրություններից առաջ Bloomberg գործակալության վերջին հարցման տվյալները:
Հարցման տվյալների համաձայն՝ Քլինթոնին պատրաստ է աջակցել ընտրողների 44 տոկոսը, Թրամփի օգտին իր ձայնը պատրաստ է տալ քվեարկողների 41 տոկոսը:
Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Գերի Ջոնսոնը ստացել է հարցման մասնակիցների 4 տոկոսի ձայնը, իսկ Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Ջիլ Սթայնը՝ հարցման մասնակիցների 2 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ուրբաթ օրվա երեկոյից մինչև կիրակի օրվա երեկոն՝ դեռ այն բանից առաջ, երբ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարեց, որ հիմք չի տեսնում ընտրությունների ֆավորիտ համարվող Հիլարի Քլինթոնին մեղադրանքներ ներկայացնելու համար:
ԱՄՆ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 8-ին:










