Երևանում մեկնարկել է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովը (տեսանյութ)
Այսօր Երևանում մեկնարկեց Առողջապահական իրավունքի «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով միջազգային համաժողովը, որը կտևի նոյեմբերի 7-ից 9-ը:
Համաժողովի օրակարգում են ընդգրկված բժշկական օգնություն և սպասարկմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ բժշկական օգնություն և սպասարկման ստանալիս մարդու իրավունքների զարգացման միտումները ՀՀ-ում և մասնակից երկրներում, բուժաշխատողների և հիվանդների իրավունքների օրենսդրական կարգավորումները, առկա հիմնախնդիրները ՀՀ-ում և մասնակից երկրներում, բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս մարդու իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները ՀՀ-ում և մասնակից երկրներում, մասնագիտական գործունեության ապահովագրության ինստիտուտը, խոցելի խմբերի առողջության պահպանման իրավունքի իրացման մոտեցումները ՀՀ-ում և մասնակից երկրներում, խոցելի խմբերի առողջության պահպանման իրավունքի իրացման արդյունքները, բողոքարկման և փոխհատուցման իրավական մեխանիզմները, առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները և այլ հարցեր:
Նշենք, որ մասնակից երկրների թվում են Վրաստանը, Ուկրաինան, Լիտվան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Մակեդոնիան:










