Իսլանդիայի նախագահը հրաժարվել է աշխատավարձի բարձրացումից

13:10 • 07.11.16

Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանեսոնը հայտարարել է, որ հրաժարվում է ամսական աշխատավարձի մոտ 20 տոկոսով բարձրացումից և այդ գումարը կտրամադրի բարեգործությանը, գրում է The Independent-ը:


«Ես չեմ խնդրել նման բան: Ես տեղյակ չէի այդ բարձրացումից: Ինձ պետք չէ այդ բարձրացումը»,- լրագրողներին հայտնել է Գուդնի Յոհանեսոնը:


Նա հավելել է, որ աշխատավարձի բարձրացման չափով գումարը՝ ամսական 600.000 կրոնան (4.800 եվրո), կտրամադրի բարեգործությանը, սակայն չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ բարեգործության:


Նշվում է, որ բոլոր պատգամավորների ամսական աշխատավարձը բարձրացել է մոտ 300.000 կրոնայով, մինչդեռ վարչապետի և նախագահի աշխատավարձերը՝ դրա կրկնակի չափով: