ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում 34 ավտոմեքենա տեղափոխվել է տուգանային հրապարակ

12:40 • 07.11.16

 

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվել Հայաստանի Հանրապետության մարզերում։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելած 28 վարորդ, ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով ավտոմեքենա վարելած 15 վարորդ, թաղանթապատված հողմապակի ունեցող 8 ավտոմեքենա, ինչպես նաև՝ նախազգուշացվելուց հետո խախտումը տեղում վերացրել է 3 ավտոմեքենա։ Տուգանային հրապարակ բերման է ենթարկվել 34 տրանսպորտային միջոց: