Հրդեհ Արարատի մարզի Շահումյան գյուղում. ծխահարվել է 3 բնակիչ
Նոյեմբերի 7-ին` ժամը 07:10-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան գյուղի 6-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տան տանիք. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։01-ին, մարվել` 08։25-ին:
Շահումյան գյուղի Չարենցի փողոցի թիվ 5 տան առաստաղից ջերմահարվել է 8 քմ հատված:
Հրդեհի հետևանքով բնակիչներ՝ 1962 թ. ծնված Ս. Դ.-ն, 1971 թ. ծնված Լ. Դ.-ն և 1942 թ. ծնված Թ. Մ.-ն ծխահարվել են:
Տուժածները տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ս. Դ.-ը և Լ. Դ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Թ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:










