Twitter-ի աշխատանքում խափանում է գրանցվել
Երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է գրանցվել: Կայքն անհասանելի է եղել մոտ 20 րոպե:
Twitter-ի աշխատանքում խնդիրների մասին մասնավորապես հայտնել է Downdetector կայքը: Մեկնաբանությունների համաձայն՝ խնդիրները հիմնականում դիտվել են ԱՄՆ-ից, Կանադայից, Նոր Զելանդիայից օգտատերերի մոտ:
Twitter-ի կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի ստացվել:










