Վանաձորյան բնակարանի խորդանոցում գտել են բնակչի դին՝ կախված վիճակում
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 7-ին՝ ժամը 11.13-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և բնակարանի խորդանոցում՝ կախված վիճակում հայտնաբերել 1959 թ. ծնված Ա. Հ.-ի դին:










