ԵԱՏՄ անդամ երկրներն արտահանման պոտենցիալի ուժեղացման միասնական ռազմավարություն են մշակում

10:05 • 08.11.16

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում արտահանման պոտենցիալի ուժեղացման միասնական ռազմավարություն են մշակում: Այդ մասին ТАСС-ին հայտնել են Ղրղզստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում:


Մամուլի ծառայության աշխատակիցների խոսքերով՝ այժմ ուսումնասիրվում է արտահանման խթանմանը վերաբերող՝ միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի փաթեթը:


«Փաստաթուղթը կուղղվի ագրոարդյունաբերական արտադրանք ունեցող երրորդ երկրների շուկաներ դուրս գալիս համատեղ գործողությունների ակտիվացմանը»,- վստահեցրել են նախարարությունում:


«Բոլոր այդ միջոցները կօգնեն ագրոարդյունաբերության և մթերքների վաճառքի իրական համակարգի ձևավորմանը՝ նոր շուկաներ գրավելու համար, ինչպես նաև միության անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների և մթերքների արտահանման պոտենցիալի զարգացման ոլորտում արտահանման համաձայնեցված քաղաքականության մշակմանը»,- ընդգծել են Էկոնոմիկայի նախարարությունում: