Հրապարակվել է Կոլումբիայում ծխացող ինքնաթիռից ուղևորների տարհանման տեսագրությունը (տեսանյութ)

13:57 • 08.11.16

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի Էլ Դորադո օդանավակայանում ինքնաթիռներից մեկում նոյեմբերի 7-ին ծուխ է նկատվել, ինչի հետևանքով ուղևորները տարհանվել են:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, Պանամայից ժամանած Viva Colombia ավիաընկերության ինքնաթիռից սկսել է ծուխ բարձրանալ: Ուղևորներն ինքնաթիռի սրահից տարհանվել են վթարային կամրջակի օգնությամբ:


Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռի սրահում 100 ուղևոր է եղել, այդ թվում` երեխաներ: Բոլորը տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Ըստ նախնական տվյալների` միջադեպի պատճառ է հանդիսացել փոխադրամիջոցի արգելակման համակարգի գերտաքացումը: