Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում 57-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

11:07 • 08.11.16

Նոյեմբերի 7-ին` ժամը 22:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1959 թ. ծնված Ռ. Բ.-ի դին: