Հնդկաստանում Արևի աստծուն նվիրված փառատոնի ժամանակ մահացել է առնվազն 21 մարդ (լուսանկարներ)

10:46 • 08.11.16

Առնվազն 21 մարդ է զոհվել հնդկական Բիհար նահանգում Արևի աստծուն նվիրված փառատոնի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով, հայտնում է Times of Indian-ն:


Դժբախտ պատահարները տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին: Այդ օրը հավատացյալներն առավոտյան դուրս են գալիս ջրամբարի ափ և դիմավորում են լուսաբացը՝ Արևին զոհաբերություններ բերելով:


Սամաստիպուր շրջանում հավատացյալները հավաքվել են երկաթուղային ճանապարհի հարևանությամբ գտնվող ջրամբարի մոտ: Երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, անցնելիս են եղել ճանապարհը, երբ ընկել են արագընթաց գնացքի տակ և զոհվել:


Այլ շրջաններում մահացել է ևս 18 մարդ: Նրանք բոլորը խորտակվել են առավոտյան ծիսակատարության ժամանակ:

 

Chhath festival 2016