Ռուսական էստրադայի աստղերը համացանցը ողողել են Թրամփին ուղղված շնորհավորանքներով

20:13 • 09.11.16

Մինչդեռ բազմաթիվ ամերիկացի հայտնի դերասաններ ու կատարողներ «սգում են» Թրամփի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, ռուսական էստրադայի ներկայացուցիչները ակտիվորեն շնորհավորում են ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահին: 

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին անչափ ուրախացրել է հանրապետական Թրամփի հաղթանակը: Այդ մասին են վկայում սոցցանցերում նրանց տեղադրած լուսանկարներն ու շնորհավորական ջերմ խոսքերը: 

Ռուսական փոփ երգի արքա  Ֆիլիպ Կերկորովը համատեղ լուսանկար է տեղադրել և գրել է. «Շնորհավորում եմ արժանի հաղթանակի առթիվ»: 

«Այսպիսով, ԱՄՆ-ի առաջին տիկին: Սա իրական հեքիաթ է այն մասին, թե ինչպես հասարակ սլովենուհի աղջիկը կարողացել է դառնալ առաջին տիկին», - գրել է Թինա Կանդելակին: 

Շնորհավորական գրառումներ են կատարել նաև այլ երգիչներ ու երգչուհիներ: