Իտալիայի դատարանը «կոտրել» է հոր ազգանունը ժառանգելու ավանդույթը
Իտալիայի սահմանադրական դատարանը թույլ է տվել կնոջը երեխային տալ իր ազգանունը: Այդ որոշումը հակասում է գործող օրենքին, որն ավտոմատ կերպով ամուսնության մեջ ծնված երեխաներին տալիս է հոր ազգանունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատավորները եկել են եզրակացության, որ երեխային մոր ազգանունը տալու անհնարինությունը խտրականություն է կանանց նկատմամբ:
Ավելի վաղ այդ օրենքը, որը գոյություն ունի դեռ Հռոմեական կայսրության ժամանակներից, քննադատել են Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանում և Իտալիայի իշխանություններին խորհուրդ են տվել փոխել այդ փաստաթղթի դրույթները:
«Դատարանը եկել է եզրակացության մոր ազգանունը տալու ծնողների ցանկության դեպքում ամուսնությունում ծնված երեխային ավտոմատ կերպով հոր ազգանունը տալու գործող նորմի անօրինականության մասին»,- ասված է Սահմանադրական դատարանի որոշման մեջ:
Դատարանը քննում էր իտալա-բրազիլացի զույգի գործը, որը ցանկանում էր որդուն տալ երկու ազգանուն (և՛ մոր, և՛ հոր), ինչպես դա անում են Լատինական Ամերիկայի շատ երկրներում:










