Ամենասեքսուալ առաջին տիկինը պատմության մեջ. 5 փաստ Մելանյա Թրամփի մասին (լուսանկարներ)
ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Ամերիկյան ամենաէքսցենտրիկ քաղաքական գործիչը հայտնի է իր հարստությամբ, շքեղ առանձնատներով ու գեղեցիկ կանանց հանդեպ սիրով, որոնց թվում գլխավորն ԱՄՆ-ի նորընտիր առաջին տիկին Մելանյա Թրամփն է:
Այս մասին գրում է elle.ru-ն` ուշագրավ փաստեր ներկայացնելով Թրամփի կնոջ մասին:
1. Մելանյան սկանդալային միլիարդատիրոջ 3-րդ կինն է: Նա սլովենուհի մոդել է, որը ծնվել է սոցիալիստական Հարավսլավիայում:

2. 16 տարեկանում Մելանյան սկսել է նկարահանվել որպես մոդել տարբեր ամսագրերի համար, հատկապես տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի համար: Մելանյան երբեք չի խորշել համարձակ լուսանկարներից, սակայն ամուսնությունից հետո դադարել է մերկանալ տեսախցիկի առաջ: 2000 թվականին նա արժանացել է Sports Illustrated ամսագրի «Միսս բիկինի» տիտղոսին:

3. Միլիարդատիրոջ հետ նա ծանոթացել է Նյու Յորքում կազմակերպված երեկույթի ժամանակ: Թրամփը, ով հովանավորում էր տարբեր գեղեցկության մրցույթների կազմակերպումը, օգնում է գեղեցկուհուն հաջողությունների հասնել իր կարիերայում: Մի քանի ամիս անց նրանց միջև սիրավեպ է սկսվում:

4.Հարցումների համաձայն՝ Մելանյան համարվում է ամենասեքսուալ առաջին տիկինը ողջ պատմության ընթացքում: Մինչ այս այդ տիտղոսը կրել է Կառլա Բրունին: Մելանյան ամուսնացել է Dior-ի զգեստով` հայտնի դիզայներ Ջոն Գալյանոյից, որն արժեցել է 200 000 դոլար և կշռել է 20 կգ:

5.2010-ին Մելանյան հայտարարել է սեփական ոսկերչական հավաքածու ստեղծելու մասին:











