Նեբրասկայի բնակիչները քվեարկել են մահապատիժը վերականգնելու օգտին

11:32 • 09.11.16

Ամերիկյան Նեբրասկա նահանգի բնակիչները հանրաքվեի ժամանակ քվեարկել են մահապատիժը վերադարձնելու օգտին, հաղորդում է BuzzFeed-ը:


Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ պահի դրությամբ Նեբրասկայում մահապատժի է դատապարտված 11 մարդ, սակայն գերագույն պատիժը նահանգում չի իրականացվել 1997 թվականից: Այս պատճառով ենթադրվում է, որ քաղաքացիների նման որոշման գործնական հետևանքները կարող են աննշան լինել:


Նշվում է, որ այժմ մահապատիժը թույլատրված է ԱՄՆ 31 նահանգում, սակայն դրա կիրառումը սահմանափակված է երկրի սահմանադրության ութերորդ ուղղմամբ: