Օքլենդում բողոքի ակցիաներ են սկսվել ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքում բողոքի ակցիաներ են սկսվել նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Մարդիկ դուրս են եկել փողոցներ, նրանք վանկարկում են՝ «Մեր նախագահը չէ» և «Ո՞ւմ փողոցները, մե՛ր փողոցները»:
Լրատվամիջոցները հայտնում են այրվող մեքենաների և կոտրված ապակիների մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։
Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից, ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածուին ու ընդունել իր պարտությունը:
Protest against @realDonaldTrump still going strong in #Oakland. People shouting "not my president" and "who's streets? our Streets!" pic.twitter.com/w1GRGtid9d
— Gillian Edevane (@GillianNBC) November 9, 2016
Protesters move onto Highway 24 pic.twitter.com/spGW0Sjcxc
— Anderson Lanham (@AndersonLanham) November 9, 2016

















