Կոալիցիոն ուժերը ավիահարված են հասցրել սիրիական Ռաքքայում. 23 խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիական Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոլաիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով քաղաքացիներ են զոհվել:
Ինչպես հաղորդում է Press TV-ն` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ավիահարվածի թիրախում հայտնվել է Ռաքքայից 40 կմ հեռավորությամբ գտնվող ալ-Հեշա գյուղը, որտեղ 23 խաղաղ բնակիչ է զոհվել, նրանց թվում` 1 երեխա:
Ռաքքայում, որը գտնվում է Եփրատի հյուսիսային ափին, ահաբեկիչները հաստատվել են 2013-ի մարտին և հենակետեր կառուցել:










