Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. shamshyan.com
Արարատի մարզում այսօր ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Զավեն Հակոբյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Ford Transit մակնիշի 34 MS 170 համարանիշի ավտոմեքենայով արագաչափ սարքի դիմաց վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 74-ամյա Լիզա Ջանյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










