«Աերոֆլոտ»-ն այսօր և վաղը մոտ 90 չվերթ է չեղարկել

10:10 • 10.11.16

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մոտ 90 չվերթ է չեղարկել, որոնք նախատեսված էին այսօր և վաղը:


Այսօր, ինչպես սպասվում է, կհետաձգվի մոտ 30 չվերթ: Ավիափոխադրողի մամուլի քարտուղարն «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում ասել է, որ որոշումը կայացվել է օդերևութաբանների նախազգուշացումից հետո:


Չեղարկված չվերթների թվում են մի շարք ներքին չվերթներ, ինչպես նաև՝ դեպի Կոպենհագեն, Ռիգա, Տալլին, Աթենք, Մյունխեն, Ցյուրիխ և Օսլո չվերթները:


Համաձայն Հիդրոմետկենտրոնի՝ առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է տեղալ տեղումների ամսական նորմայի մոտ կեսը: Տեղումները լինելու են թաց ձյան տեսքով: