Թողարկվել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

20:21 • 14.11.16

Ամերիկյան Disney ընկերությունն իր YouTube ալիքում հրապարակել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը խաղացել է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը:

Lenta.ru-ն գրում է, որ ռեժիսոր Բիլ Կոնդոնի ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Յուեն Մաքգրեգորը, Էմմա Թոմսոնը, Լյուկ Էվանսն ու Դեն Սթիվենսը:

Կայքը գրում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի մարտի 17-ին:

Նշվում է, որ վերջին անգամ Disney-ը «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթն էկրանավորել է 1991 թվականին. այդ ժամանակ ցուցադրվել է նույնանուն մուլտֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակի: