Բելգիական ԶԼՄ-ները հայտնում են Բրյուսելում սուրբծննդյան տոնավաճառին ահաբեկչությունների վտանգի մասին
Բելգիայի մայրաքաղաքում սուրբծննդյան ավանդական տոնավաճառը կարող է դառնալ ահաբեկիչների թիրախ: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է La Derniere Heure թերթի էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:
Ինչպես նշվում է, ահաբեկչական վտանգ է սպառնում «Ձմեռային հաճույքներ» տոնավաճառին, որն ավանդաբար Բրյուսելի կենտրոնում հավաքում է ավելի քան 1,5 միլիոն այցելու: Թերթը չի բացահայտում իր աղբյուրները և պաշտոնատար անձանց մեկնաբանություններ չի մեջբերում:
Թերթը նշում է, որ ահաբեկչական վտանգի մասին տեղեկությունները ստացվել են միևնույն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է Եվրոպայի ողջ տարածքում հատկապես տոների ժամանակ ահաբեկչական հարձակումների բարձր վտանգի մասին: Ինչպես նշվում էր պետդեպարտամենտի հայտարարությունում, վտանգը կարող է լինել ոչ միայն խմբավորումներից, այլև «նրանց սատարող ծայրահեղականներից»:










