Փարիզում դիմակավորված անձինք կանգնեցրել են Bentley-ն ու դրանից 5 մլն եվրո տարել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դիմակավորված անձինք կանգնեցրել են փողոցներից մեկով երթևեկող Bentley մեքենան ու դրանից 5 մլն եվրո տարել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, խոշոր կողոպուտի զոհ է դարձել քաթարցի 2 կին, նրանց նկատմամբ հանցագործներն արցունքաբեր գազ են կիրառել:
Հայտնի է, որ կողոպտիչները տարել են մեքենայում գտնվող արժեքավոր ամեն բան՝ հարուստ կանանց զարդերը, հագուստն ու ուղեբեռը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ հանցախումբը մեքենայի վրա հարձակվել է օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհին: Հայտնի է, որ կանայք նոր էին ժամանել Փարիզ:










