Դքսուհի Քեյթն այցելել է Լոնդոնի բնագիտական թանգարան (լուսանկարներ)

14:45 • 23.11.16

Լոնդոնի բնագիտական թանգարանը մի քանի ժամով փակել է իր դռներն այցելուների համար՝ սպասելով Քեմբրիջի դքսուհի Քեյթի այցին:

Ինչպես նշում է Tatler.ru-ն, դքսուհու այցի պատճառ է հանդիսացել թանգարանի հնագույն «բնակիչներից» մեկի` 26 մետր երկարությամբ դիպլոդոկ դինոզավրի «շրջագայությունը» Միացյալ Թագավորությունով:

Կայքը գրում է, որ Քեյթը եկել է ցուցանմուշին հրաժեշտ տալու և լավ «շրջագայություն» մաղթելու համար:


Դքսուհին այցելել է նաև տեղի մանկական խմբակ. թագավորական ընտանիքի անդամը շփվել է երիտասարդ բնագետների հետ, նկարել և կտրել դինոզավրի տեսքով տորթը: