Լոնդոնից Հոնկոնգ թռչող օդանավը հարկադիր վայրջէջք է կատարել Նովոսիբիրսկում

19:49 • 23.11.16

Հոnկոնգյան Cathay Pacific ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը կատարելիս է եղել Լոնդոն-Հոնկոնգ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Ռուսաստանում`օդանավում բռնկված հնարավոր հրդեհի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ավիաընկերության թվիթերյան գրառման մեջ ասվում է, որ CX250 չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Նովոսիբիրսկ քաղաքում չորեքշաբթի առավոտյան, երբ հրդեհի ազդանշան էր լսվել բեռնախցիկի բաժնից:

Ուղևորներից մեկի խոսքով` իրենք քնած են եղել, երբ օդաչուն հայտարարել է, որ ինքնաթիռը «հարկադիր վայրէջք է կատարում տեխնիկական խնդրի պատճառով»:

Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, Նովոսիբիրսկում ինքնաթիռը վայրէջք է կատարել թռիչքի մեկնարկից 6 ժամ անց: Վայրէջքից հետո ուղևորներին տեղավորել են հյուրանոցում, մինչ տեխնիկական մասնագետները աջակցություն են ցույց տվել անձնակազմին: