Արագակեր ճապոնացին խեղդվել է ուտելիքից և մահացել

20:51 • 23.11.16

Ճապոնիայում ավանդական օնիգիրի ճաշատեսակն ուտելու մրցույթի ժամանակ մասնակիցներից մեկը խեղդվել ու մահացել է. այս մասին հաղորդում է The Japan Times-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցույթի 15 մասնակիցները երեք րոպե ժամանակ են ունեցել՝ ամեն մեկը հինգ օնիգիրի ուտելու համար: Միջոցառումը դարձել է տեղական գյուղատնտեսական ապրանքները` մասնավորապես, բրինձը, առաջ տանելու ծրագրի մաս:

28-ամյա տղամարդն ընկել է, երբ բերանի մեջ է դրել հինգերորդ օնիգիրին: Նրան փորձել են օգնել տեղում, սակայն արդյունքում նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է երեք օր անց:

Նշենք, որ օնիգիրին ավանդական ճապոնական ուտեստ է, որը պատրաստվում է բրնձից և եռանկյունու կամ գնդի ձև ունի: